Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Պողպատե մանդատի» փոշիացումը. Անդրանիկ Թևանյան

«Պողպատե մանդատի» փոշիացումը. Անդրանիկ Թևանյան
28.07.2022 | 07:30

Նիկոլական իշխանությունը 3 խոստում է տվել ու «Ապագա կա ապագան» կառուցել հետևյալ սյուների վրա.


1․ Խաղաղություն, որի գինը չպետք է լիներ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում խոսվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացման ու Արցախի տարածքների դեօկուպացիայի մասին)։


2. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում (սահմանի բացում, միջպետական հարաբերությունների հաստատում)՝ առանց նախապայմանների։


3․ Մուրճով պայքար թալանի ու թալանչիների դեմ (նկատի ունեին նախկին պաշտոնյաներին, մականունավոր օլիգարխներին)։
Այս երեք կետերով էլ սրանք խաբել են ու հիմա հակառակն են անում։


1․ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քարոզում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու օգտին ու համոզում, որ եթե զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի։
Ընդ որում, ասում է՝ զիջումները երաշխիք չեն խաղաղության, բայց, ամեն դեպքում, պետք է զիջենք։ Այսինքն, փաստացի հայտարարում է, որ Հայաստանը խաղաղ ապագա չունի։


2․ Որքան էլ հայտարարում են, թե, իբր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների է լինելու, այնքան ավելի շատ նախապայմաններ է առաջ քաշում Թուրքիան։
Էրդողանը երեկ կրկնեց դրանք։ Ի պատասխան Թուրքիայից հնչած տեսակետների՝ ՔՊ-ում գլուխները մտցրեցին ավազի մեջ ու քամակները տնկած ջայլամային դիրք ընդունեցին՝ նույնը խորհուրդ տալով անել հայ ժողովրդին։ Այսինքն, չնկատելու տալ Թուրքիայից արվող հայտարարությունները։


3․ Թալանի թեման ամենահետաքրքիրն է։ Սրանք շատ արագ հարստանում են ու կապիտալի նախնական կուտակման փուլն անցնում կայծակնային արագությամբ։
Նիկոլ Փաշինյանը ոչ թե թալանի դեմ պայքարի, այլ այդ թալանն իր ու իր շրջապատի օգտին վերաբաշխելու և վերասեփականաշնորհելու համար էր մուրճը ձեռքը վերցրել։
Ուշագրավն այն է, որ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների հետ սրանք շատ լավ լեզու են գտել։ Ապօրինի գույքի դեմ պայքարի շրջանակներում դրանց ունեցվածքի մի մասը հրապարակային առգրավում են (պողոսներին ցույց տալու, բայց նրանց գրոշ անգամ չտալու տարբերակով), մյուս մասի մի մասն իրենցով են անում, երրորդ մասը՝ թողնում են թալանչիներին։


Ահա այսպիսի պատկեր։

Դիտվել է՝ 9685

Մեկնաբանություններ